ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Մուտքագրեք փաստաթղթի հսկիչ համարը։
Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ։

ՀՀ պետական մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.e-verify.am կայքը հնարավորություն է ընձեռում ստուգել պետական մարմինների կողմից տրամադրված փաստաթղթերի վավերականությունը: Պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման համար անհրաժեշտ է մուտքագրել փաստաթղթի վրա առկա 16 նիշանոց ծածկագիրը կայքի համապատասխան դաշտերում:

Կայքի գործարկումը նպատակ ունի բարելավել պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետությունն ու թափանցիկությունը՝ խնայելով ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների ժամանակն ու ֆինանսական միջոցները:

Կայքը հնարավորություն է ընձեռում առցանց տարբերակով փաստաթղթերի վավերականության ստուգման գործընթացը դարձնել առավել արդյունավետ և ապահովել հարցվող տեղեկատվության մատչելի և հասանելի ձևաչափը: Կայքի միջոցով ներկայումս ստուգվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ Կայքի «ՄԵՐ ՄԱՍԻՆ» բաժնում: